Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԻՄՔԵՐՈՎ 16 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Արխիվ 12-16

ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԻՄՔԵՐՈՎ 16 ՎԱՐՉԱԿԱՆ

ՎԱՐՈՒՅԹՆԵՐ. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Այսօր հրապարակվել էր  տեղեկություն, ըստ որի` 4 բանկերի ղեկավարներ  հրաժարական են ներկայացրել: «Իրավունքը» Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հետաքրրքվեց`արդյոք ԿԲ-ը դոլարի կտրուկ գերարժեւորման ժամանակահատվածում ուսումնասիրություն կատարե՞լ է Հայաստանի առեւտրային բանկերում: Ի պատասխան հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ մեր կողմից մատնանշված ժամանակահատվածում կատարվել են ուսումնասիրություններ. «Հարուցվել են տարբեր հիմքերով 16 վարչական վարույթներ, որոնք օրենսդրական որոշակի ընթակարգերի ավարտից հետո կհրապարակվեն»:


Հարցին` արդյոք հարուցված վարույթներն առնչվում են վերջին օրերի բանկերի կողմից կատարված սպեկուլյացիաներին (դրամի արհեստական արժեզրկում, չվաճառելով դոլարներ եւ այլ սպեկուլյատիվ գործողությունների դիմելով), ԿԲ-ից մեզ պատասխանեցին. «Հնարավոր է, այո, չի բացառվում»:

ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից նաեւ տեղեկացրին, որ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ որոշ ժամանակ անց հարուցված վարչական վարույթների մասին մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի:

Թե կոնկրետ, որ բանկերի նկատմամբ է հարուցվել վարչական վարույթ, ԿԲ-ից այլ տեղեկատվություն չհաղորդեցին, նշելով, որ այս պահին վարչական վարույթի մասին տեղեկատվություն տրամադրելուց զատ, այլ բան ասել չեն կարող:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ