Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՆԳՍՏԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ  ՀԱՆԳՍՏԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ  կազմակերպվել էր ոչ Թուրքիայում հանգստին թեմայով ակցիա, որի նպատակն էր կոչ անել մեր համաքաղաքացիներին  իրենց հանգիստը չանցկացնել Թուրքիայում եւ չհարստացնել  մեր թշնամուն: Ակցիայի  նախաձեռնող «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս ակցիան շարունակակական է լինելու: Ակցիայի ֆինանսավորում իրականացրել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության ջանքերով: «Իրավունքը» հիմնադրամի ղեկավար, պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրց, թե քանիսն են նրա գործընկեր-պատգամավորներից հանգստանում Թուրքիայում: «Ում ես ճանաչում եմ, ոչ ոք»,- իր գործընկների տեղը երաշխավորելով ասաց պատգամավորը:

Սակայն, կարծես , թե ինքը Կարեն Ավագյանը այնքան էլ վստահ չէ, որ այսպիսի ակցիաներով հնարավոր է ինչ-որ բան փոխել:

Հ. Գ. Սա, իհարկե, ողջունելի ակցիա է, որն ինչ-որ ձեւով կանդրադառնա հանրային գիտակցությա վրա, բայց հետաքրքրիր եւ զարմանալի, թե ինչո՞ւ, օրինակ, Կարեն Ավագյանը չէր առաջարկել ակցիան անցկացնել ԱԺ-ի, կամ այն օլիգարխների տան դիմաց, որոնք ջանք, եռանդ ու գումար չեն խնայում անթալիաներում հանգստանալու, ինչու չէ նաեւ բիզնես իրականացնելու համար: Ինչ վերաբերվում է հասարակ ժողովրդի կողմից Թուրքիայում հանգստանալու հնարավորությանը, այն էլ այս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում` դրամի գերարժեզրկման պայմաններում, դա պարզապես անհնար է ու ծիծաղելի:


Մանրամասները` տեսանյութերում

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ