Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ԴԱԲՐՈՆԵՐԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՀԱԿ-Ի ՈԻ ԲՀԿ-Ի ԴԱԲՐՈՆԵՐԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ»

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Իրավունքը» հետաքրքրվեց,  թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում, որ միասնական օրակարգը պետք է ձեւավորի ժողովուրդը, եթե հոկտեմբերի 24-ի հանրահավաքին  Լեւոն Տեր-Պետրոսյանը   համաժողովրդական շարժման ղեկավարությունը շարժմանը հավատացողներից հայցեց տակտիկական հարցերն ինքնուրույնաբար լուծելու իրավասությունը: «Դրանք տարբեր բաներ են: Օրակարգն ավելի շուտ վերաբերում է ստրատեգիային: Իսկ տակտիկան ընդամենը օպերատիվ քայլերն են»,- պարզաբանում  է քաղաքական գործիչը:

Կուսակցության փոխնախագահը վստահ է` ժողովուրդն այս պահին կարծես թե ձեւավորել  է իր պահանջը` իշխանափոխություն:

- Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ միասնական օրակարգը չի ձեւավորում, առավելեւս, եթե ժողովուրդը  ձեւակերպել է իր պահանջը:

- Օրակարգը ձեւավորվելն ու դա իրականացնելու քայլերն իրար հետ պետք է տեղի ունենան: Քանի որ դեռեւս վերջնական որոշված չեն մնացած քայլերը, կարծես թե պատճառը դա է: Հուսամ` 2015 թ-ի սկզբին անմիջապես հարցը կլուծենք եւ ձեզ հուսախաբ չենք անի:

- Իսկ եթե այդ քայլերը չլինեն, միասնական օրակարգն էլ չձեւավորվի՞…

- Շատ վատ կլինի…

- «Ժառանգությունն» այդ դեպքում դուրս կգա՞, կամ իրեն կհանե՞ն «Եռյակից»:

- Նմանատիպ հարց դրված չէ: Եթե միասնական օրակարգը չձեւավորվի, ժողովրդի պահանջն ի կատար չածվի, ես ձեր հարցերին կպատասխանեմ: Բայց ես լիահույս եմ, որ որ միասնական օրակարգը կձեւավորվի, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կլինեն:

- Միգուցե օրակարգի ձեւավորման համար «Ժառանգությունը» սպասում է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, այսպես ասած, «դաբրոյին»:

- «Դաբրոյի» խնդիր չկա: Սա միասնական պայքար պետք է լինի: Ընդ որում, ոչ միայն երեք ուժերի, այլեւ ավելի լայն կոնսոլիդիացիա է անհրաժեշտ`երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար:

- Կարծիք կա, որ «Ժառանգությանը» հնարավոր է ՕԵԿ-ով փոխարինեն, որի հետ վերջին շրջանում տարբեր խնդիրների շուրջ «եռյակի» մյուս ուժերը` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը, համագործակցում են:

- «Ժառանգություն»-ում որեւէ նման հարց դրված չէ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ