Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. ««ԵՌՅԱԿԸ» 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈԼՈՐՇԻ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ԱՇԽԱՏԵԼ»

Արխիվ 12-16

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. ««ԵՌՅԱԿԸ» 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՈԼՈՐՇԻ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ԱՇԽԱՏԵԼ»

 

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից  «Իրավունքը» հետաքրքրվեց, թե եռյակը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, «Ժառանգություն», հաջողվե՞ց  թեժ աշուն ապահովել: «Իշխանության սցենարով` այո, «եռյակը»  կարողացավ թեժ աշուն ապահովել, բայց երկրի, պետականության համար դրական` ոչինչ»,- կարծում է կուսակցության ղեկավարը:

Պետրոս Մակեյանը վստահ է`«եռյակն»  այս տարի  գոլորշի  բաց թողնելու սկզբունքով է աշխատել:

- Իսկ արդյոք գոլորշի բաց թողնելու սկզբունքով «Եռյակը» կգործի նաեւ 2015-ին:

- Քանի դեռ «եռյակին» կարողանալու է  օգտագործել իշխանությունը, այո: Բայց եթե իրենք քաղաքական միավոր են, որեւէ խնդիր չունեն վերցնել իշխանությունը:

- Ըստ Ձեզ` «Եռյակը քաղաքական մեկ միասնական միավո՞ր է:

- Դա այլ խնդիր է: Սուտ կլինի, եթե ասենք, որ նրանց լիդերներն ու ակտիվ մասսան  ընկալում, է,  իրենք ուր են մտել, ինչի խնդիր են լուծում: Իրենք մեծ հաշվով չեն էլ ցանկանում իշխանություն վերցնել ու կրել պատասխանատվություն: Ես հասկանում եմ, որ 2008-ից սկսած` իրենք իշխանություն չեն ցանկանում վերցնել: Մենք էլ կուրորեն հետեւում  էինք ու մտածում, որ արվում են քաղաքական քայլեր, ու վստահում էինք: «Եռյակն» իրեն ավելի լավ է զգում այս կարգավիճակում:  «Եռյակի» սկսած շարժումը կավարտվի այն ժամանակ, երբ վարչախումբը ցանկանա:

- ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ մեսիջ ուղարկեց Ռուսաստանին համարելով Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցությունն անշրջելի:

- ՀԱԿ-ը Ռուսաստանին մեսիջներ նոր չի ուղարկում, բայց ՌԴ-ը չի վստահում ՀԱԿ-ին, ուղղակի օգտագործում է նրան, ինչպես ԲՀԿ-ի լիդերներին: Փաստերը դա են ցույց տալիս:

- Վերջին շրջանում կարծես թե փորձ է արվում ՀՅԴ-ին ՕԵԿ-ով փոխարինելու, որի վառ ապացույցը մի շարք համատեղ նախաձեռնություններով հանդես գալն է: Արդյոք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընդունի ՕԵԿ-ին եւ նրա առաջնորդին:

- Այն, ինչ դրսեւորվում է ՀԱԿ-ի մոտ 2011թ.-ից, հիմք է տալիս ասելու, որ ՕԵԿ-ի հետ ՀԱԿ-ը համագործակցում է խորհրդարանում:

- Լեւոն Տեր-Պետրոսյանն Արթուր Բաղդասարյանին դավաճան էր համարում, երբ նա սեղմեց իշխանության պարզած ձեռքը,  կների՞ հիմա ՀԱԿ առաջնորդն ՕԵԿ  ղեկավարին:

- Հիմա էլ նա մեզ է դավաճան համարում, որ 2011-ին քննադատել ենք իր ոչ հեռանկարային, բուրժուադեմոկրատական հեղափոխության սցենարը: Մի որոշ ժամանակ  անց գուցե մեզ գործընկեր ճանաչի:

- Իսկ Դուք կհամաձայնե՞ք:

- Ես երկրորդ անգամ մտել եմ  այդ հոսանքի մեջ: Երրորդ անգամ տհասություն կլինի ՀԱԿ-ի հետ գործընկեր համարվելը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ