Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ «ՊԼՍՏԱՑ»

Արխիվ 12-16

ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ «ՊԼՍՏԱՑ»

 

Դեկտեմբերի 11-ին «Իրավունքը» հրապարակել էր  «ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԻՆ ԱՆԳԱՄ «SANITEK» -Ը ՉԻ ՕԳՆՈՒՄ. ՖՈՏՈ» վերտառությամբ հոդված, որտեղ ընթերցողին ներկայացրել էինք Ժուռնալիստների միության շենքի առջեւի մայթում` Պուշկին փողոցում կուտակված աղբակույտի մասին:   Հոդվածի հրապարակումից օրեր անց  «Իրավունքը» փոխքաղաքապետ  Կամո Արեյանի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց` փաստորեն, Կենտրոնի թաղապետին անգամ «Sanitek-ի»  աղբամանները չեն օգնում: «Sanitek»-ն իր հստակ  ժամանակացույցով  աշխատում է: Մեր խնդիրը բնակիչների հետ է: Դատարկ աղբամանի  մեջ աղբը գցելու փոխարեն  այն դնում են աղբամանի կողքին:

- Իսկ եթե աղբամանը լցված է:

- Այդպիսի բան մեր օպերատորը դեռեւս չի արել. չի թողել, որ աղբամանը լցվի, հետո գա:

- Մեր տեսախցիկն հակառակն է ֆիքսել:  (Մեր կողքին կանգնած լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչն էլ իր հերթին ցույց տվեց լուսանկար, որն արվել էր Հանրապետության հրապարակում. «Sanitek-ի» լցված աղբամանի` կողքին աղբակույտեր: Ի պատասխան` Կամո Արեյանն ասաց:

- Ուղարկեք: Կարող է առաջին երկու  ժամանակացույցի մեջ մի քիչ նեղված լինի: Մենք  նոր աղբարկղեր ենք ավելացնում:

- Կենտրոնի թաղապետի աշխատանքից  գո՞հ եք:

-Իր լիազորությունների մեջ կարողանում է հասցնել: Չեմ  ասում` անթերի է:

- Պաշտոնանկության խնդիր չկա՞:

- Այդպիսի հարց դրված չէ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ