Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

"ՄԵԿ Է, ԵՍ ԻՄ ԷՐԵԽԻ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՄ"

Արխիվ 12-16

"ՄԵԿ Է, ԵՍ ԻՄ ԷՐԵԽԻ ՎՐԵԺԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՄ"

Ադրբեջանցի դիվերսանտների` Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի  կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանության գործով դատական գործը մտել է վիճաբանությունների փուլ: Նախօրեին տեղի ունեցած դատական նիստին դատախազ Կ. Գաբրիելյանը առաջարկել էր ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն` ամբաստանյալ Դիլհամ Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիեւինª 22 տարվա: Մեզ հետ զրույցում, սակայն, դիվերսանտների կողմից դաժան սպանության ենթարկված Սմբատ Ցականյանի մայրը` տիկին ԿԱՐԻՆԵՆ, նշեց, որ այդ պատիժը քիչ է դիվերսանտ-մարդասպանների համար.
-Ինձ որ հարցնեին, ես ավելի դաժան պատիժ կսահմանեի էդ գազանների համար: Ես որոշել էի էդ բարբարոս Ասկերովին էրեխուս գերեզմանի վրա սպանեի: Ուզում էի իր հետ վարվել էնպես, ինչպես ինքն է վարվել իմ բալի հետ. էրեխուս մի աչքն ու գլխի կեսն էին թողել (արտասվում է- Ի. Ա.): Բայց ես ամեն ամիս գնալու եմ ու թքեմ դրա էրեսին: Մեկ է, ես իմ էրեխի վրեժը լուծելու եմ, ինքը չի մարսելու. իր համար մղձավանջային երազ եմ դառնալու: Էդ գազանի համար` որպես արդար պատիժ, միայն իմ որդու նման իրենց` հատկապես Ասկերովին, սպանելն եմ համարում: Թող իմ բալի գերեզմանին նրանց էլ նույն կերպ սպանեն, որ հոգիս մի քիչ թեթեւանա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ