Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԼՈւԾՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ. ԳՅՈւՂՆԱԽԱՐԱՐ

Արխիվ 12-16

ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԼՈւԾՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ. ԳՅՈւՂՆԱԽԱՐԱՐ


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօրվա մամլո ասուլիսում ներկայացրեց 2014 թ-ի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքները: Նախարարը նորից իր խոսքում կարեւորեց կաթիլային ոռոգման ներդրումը, որը պայմանավորված է ջրային ռեսուրսների պակաս:

Այս  տարի  վարելահողերի օգտագործման   բնագավառում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես այս տարի վարելահողերի նպատակային օգտագործման  մակարդակը 74,2%,նախորդ  տարվա  71%-ի փոխարեն:

Եկող տարի, ըստ նախարարի, ապահովագրման համակարգի  ներդրումն է. «Եկող տարի պիլոտային ծրագիր ենք իրականացվելու Վայոց ձորի մարզում անասնապահության բնագավառում: Ապահովագրական ընկերության  հետ արդեն պայմանավորվել ենք: Քանի որ ռիսկերն անասնանապահության ոլորտում  քիչ են, դրա համար որոշեցինք ապահովագրման ներդրումը  սկսել այդ ոլորտից»:

Կարեւոր խնդիր է նաեւ   գյուղտեխնիկայի խնդիրը: «Տրակտորների խնդիրը կարելի  է լուծված համարել: Մեզ համար առաջնային  է հիմա հացահատիկավոր կոմբայների թարմացման խնդիըը»,- եզրափակեց Սերգո Կարապետյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ