Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐԸ

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և երիտասարդաց միության անդամներն այցելեցին առաջին կարգի հաշմանդամ Գեւորգ Եղիազարյանին: Գեւորգը  երեք տարի առաջ ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում թշնամու կողմից ստացած հրազենային վնասվածքի պատճառով առաջին կարգի հաշմանդամ է դարձել: Այցելության նպատակը «Նվիրիր հույս» բարեգործական երկրորդ համերգից ստացված ողջ հասույթը նրան փոխանցելն էր:

Համերգը դեկտեմբերի 19-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել էր Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը:

«Դու միայնակ չես, բոլորս աղոթում ենք քեզ համար՝ հոգով և սրտով քեզ հետ լինելով: Քո առողջությունը խաթարվել է հայրենիքի ծառայության սուրբ գործի ճանապարհին: Հուսանք, որ Տերը կզորացնի, կդարմանի քո ցավերը՝ լիարժեք կյանքի վերադարձնելով»,- ասաց Նավասարդ սրբազանը հաշմանդամ զինվորին: Սրբազան հայրը Քրիստոսի հետ կենդանի հաղորդակցություն ունենալու համար Գեւորգին նվիրեց Նոր Կտակարան:

Գեւորգի  ծնողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Սրբազան Հորը: Մեծ ուրախությամբ նշեցին, որ արդեն չորս ամիս է, ինչ ձեռք են բերել նոր բարեկամներ և ընկերներ, հանձինս՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, համայնքի և երիտասարդաց միության անդամների: Գևորգը ներառված էր թեմի կողմից նախաձեռնած «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրում:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ