Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

«ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՀԱՅ ԱՐԴԱՐ ԴԱՏԸ

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՀԱՅ ԱՐԴԱՐ ԴԱՏԸ



Դեկտեմբերի 24-ին՝ 18:30-ին, ԱՀԹ ս.Երրորդություն եկեղեցու դահլիճում հանդիսատեսի դատին կհանձնվի «Մենք հիշում ենք և պահանջում» ներկայացումը: Այն բեմադրել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Հանդիսատեսին կներկայացվի մարդասպան Թուրքիան, որը կփորձի արդարացնել իր ոճիրը: «Դատարանում» որպես նախճիրի վկաներ հանդես կգան մտավորականներն ու հայդուկները, նորահարսերն ու մանուկները, հայոց լեռներն ու  դաշտերը, սարերն ու գետերը: Ներկայացման նպատակը աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելն է հայ արդար դատը՝ «Մենք հիշում ենք և պահանջում» կոչով:

Սա «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի ոգեկոչման 9-րդ միջացառումն է, որ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գորաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդներն իրականացնում են ամեն ամսի 24-ին: Նրանք ծրագիրն իրականացնում են թեմի երիտասարդաց կառույցների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ:

«Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի հաջորդ հանգրվանը հունվարի 24-ին է լինելու:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ