Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

"ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՄԵԶ ՕԳՈՒՏ ՉԻ ՏԱԼՈՒ"

Արխիվ 12-16

"ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ
ԲԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՄԵԶ ՕԳՈՒՏ ՉԻ ՏԱԼՈՒ"


Այս տարի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունները "գրողի ծոցն" ուղարկելու մասին: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից անմիջապես հետո հնչեցին կարծիքներ այն մասին, որ անհրաժեշտ է նոր փաստաթուղթ ու նոր ձեւաչափ` հարաբերությունները կարգավորելու մասին: "Իրավունքը" "Նորավանք" գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանից  պարզեց` ինչպիսի՞ն պետք է լինի այն նոր ձեւաչափը, որով անհրաժեշտ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Ըստ քաղաքագետի` պետք է հիշել, որ ամեն ինչ իր գինն ունի. "Պարբերաբար խոսվում է հայ-թուրքական  սահմանը բացելու ու դրա տնտեսական օգուտների  մասին: Սակայն Հայաստանը Թուրքիայից ավելի շատ ներմուծում է, քան` արտահանում: Հետեւաբար, հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական ոչ մի օգուտ չի տալու մեզ":
Գագիկ Հարությունյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նախաձեռնողականություն հայկական կողմը չպետք է հանդես բերի, սպասողական այս վիճակը միանգամյան համարժեք է առկա իրողություններին:
Անդրադառնալով  Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալի թոռան` Հասան Ջեմալի հայաստանյան այցին ու նրա գրքում տեղ գտած հակահայկական մտքերին` քաղաքագետի համոզմամբ` այդ գիրքը չպետք է թարգմանվեր հայերեն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ