Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ՓԵՍԱ՞Ն Է "ԳՈՐԾ ՏՎԵԼ" ԳՅՈՒՂԱՊԵՏ ԱՆԵՐՈՋ ՎՐԱ

Արխիվ 12-16

ՓԵՍԱ՞Ն Է "ԳՈՐԾ ՏՎԵԼ" ԳՅՈՒՂԱՊԵՏ ԱՆԵՐՈՋ ՎՐԱ

Ըստ տարածված լուրերի` Ջրվեժի գյուղապետ Ռոբերտ Պետրոսյանը ծեծել է փեսային, քանի որ վերջինս էլ ծեծել է կնոջը: Գյուղապետին զայրացրել է դստեր նկատմամբ նման վերաբերմունքը եւ փեսային "դաս" է տվելª գործի դնելով ձեռքերն ու ոտքերը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Թե որքանով է իրականությանը համապատասխանում տարածված լուրը, գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց.
- Ես ուղղակի եղել եմ դեպքի վայրում` ամբողջ իրողությունը կատարվելուց հետո, երբ ամուսիններով իրար հետ վիճել են: Ես երկար տարիներ է այդ խնդրի հետ առնչվում եմ, եւ այն բազմիցս փորձել եմ ոչ թե ծեծով լուծել, այլ բացատրելով, մարդկային լեզվով: Մի քանի անգամ նորմալ ձեւով բացատրել եմ, եթե ծեծելով հարց լուծվեր...
Միջադեպից յոթ օր առաջ էլ եմ փեսայիս բացատրել, որ կնոջը ծեծելով` չի որոշվում տղամարդը, միջադեպի օրն էլ եմ բացատրել, բայց ոչ ծեծելով, այլ քաղաքակիրթ, նորմալ ձեւով: Ես չգիտեմ` ով է նման սուտ տեղեկություն տարածել, չնայած կռահում եմ, որ հնարավոր է հենց փեսաս լինի: Բայց դե, հո հիմա էլ չե՞մ գնալու ասեմ, որ ինչի ես նման տեղեկություն տարածել: Ես էլ կարող եմ շատ բան ասել, բայց հո ասելով չի՞: Ինչ է նշանակումª ծեծել եմ փեսայիս, դա ինձ վայել բան չէ: Ամեն դեպքում, ես չեմ ուզում կանխատեսումներ անել, թե ով կարող է արած լինել, եթե ռեալ չգիտեմ, չեմ կարող ասել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ