Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

"ԽՓԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՈՐ Է ՀԱՍԿԱՑԵԼ, ՈՐ ՀԱՐԵՎԱՆԻ ՏՂԱՅԻ ՎՐԱ Է ԿՐԱԿԵԼ"

Արխիվ 12-16

"ԽՓԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՈՐ Է ՀԱՍԿԱՑԵԼ, ՈՐ ՀԱՐԵՎԱՆԻ ՏՂԱՅԻ ՎՐԱ Է ԿՐԱԿԵԼ"

Օրերս Կոտայքի մարզի Հացավան գյուղում ուշ երեկոյան կրակոցներ են հնչել: Գյուղապետարանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջեւ: Այնուհետեւ կռվի մասնակիցներից մեկը վրդովված հեռացել է եւ քիչ անց վերադարձել հրացանով` կրակոցներ արձակելով իր հակառակորդների ուղղությամբ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Դեպքից հետո ոստիկանության բաժին է բերման ենթարկվել կրակոցներ արձակողը եւ խոստովանել կատարվածի մասին: Հանցագործության գործիք հանդիսացող երկփողանի, ողորկափող որսորդական հրացանն առգրավված է:
Վերոնշյալ դեպքի մասին առավել մանրամասներ մեզ ներկայացրեց Հացավան գյուղի գյուղապետ Շավարշ Սարգսյանը.
- Դեպքը գիշերը ուշ ժամին է եղել: Մթին մեկը մյուսին չի էլ ճանաչել, այնինչ կողք կողքի հարեւաններ են, նույնիսկª բարեկամական կապեր ունեն: Խփելուց հետո նոր է հասկացել, որ հարեւանի տղայի` Մաքսիմի վրա է կրակել: Մաքսիմը վերեւից հեռախոսով բարձր խոսելով, հայհոյելով բարձրանալիս է եղել, էն մյուսն էլ` Արմանը, ներքեւից: Արմանին թվացել է, թե հայհոյանքներն իրեն են ուղղված, սկսել են վիճաբանել: Մի հայհոյանքի պատճառով է էս ամբողջ պատմությունը եղել: Երկուսն էլ արտագնա աշխատանքի են գնում ՌԴ, կրակողը ամուսնացած է, իսկ տուժողը` ոչ: Երկուսն էլ տեղը տեղին հարբած են եղել դեպքի պահին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ