Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ`ՕԵԿ-ԻՆ. «ԼԻՆԵԼ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԵՎ ՀՀԿ-ԻՆ ԱՍԵԼ «ՔԸԽ», ՃԻՇՏ ՉԷ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ` ՕԵԿ-ԻՆ. «ԼԻՆԵԼ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԵՎ ՀՀԿ-ԻՆ ԱՍԵԼ «ՔԸԽ», ՃԻՇՏ ՉԷ».  ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունքը» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրրքվեց` հնարավոր է «Եռյակի» ձեւաչափի  փոփոխություն, մասնավորապես ՕԵԿ-ի ընդգրկվելը «Եռյակի» կազմում  եւ «Ժառանգության» դուրս մղում: «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, որեւէ ձեւով չեն փոխվել»,- ասաց Մարտիրոսյանը:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, չբացառեց, որ  «Եռյակը» կհամալրվի ՕԵԿ-ով. «Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի»:

Կուսակցության փոխնախագահը  դատապարտելի չի համարում  խորհրդարանում  տարբերի հարցերի շուրջ ՕԵԿ-«Ժառանգություն»  համագործակցությունը:

Ինչ վերաբերում է  վերջերս ՕԵԿ  ղեկավար Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե ՕԵԿ-ն արյունի, թալանի հետ կապ չունի եւ ընդհանրապես իր  բաժին պատասխանատվությունից խուսափելը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի համար դա ընդունելի մոտեցում չէ. «Լինել կոալիցիայի մեջ եւ ՀՀԿ-ին ասել «քըխ»,  մեղադրել միայն ՀՀԿ-ին, ճիշտ չէ»:

Մանրամասները`տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ