Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՆՆՈՐՄԱԼ, ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՆՆՈՐՄԱԼ, ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարեւելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, որոնք անհաջողությամբ են պսակվել, եւ թշնամին ետ է  շպրտվել` տալով կորուստներ: Անդրադառնալով դիվերսիոն գործողություններին մանրամասներին մեզ հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան մասնավորապես նշեց.«Հակառակորդը կրկին դիմել էր իր ստոր քայլին, սա մեզ համար նորություն եւ անակնկալ չէր:  Անցած գիշեր դիվերսիոն ներթափանցումն արտառոց էր այնքանով, որ երկու ուղղություններով է թշնամին ներթափանցել, սակայն, Փառք Աստծո, հայկական կողմը, դիմագրավել է հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողություններին: Այսինքն, կրկին փորձել են դիվերսիոն հետախուզական ահաբեկչություն իրականացնել, բայց հետ են շպրտվել` տալով կորուստներ: Բարեբախտաբար մեր կողմից որեւէ կորուստ չկա, իսկ այս դիվերսսիան իրենց ոճով էր, որին նրանք պարբերաբար դիմում են: Օրինակ, 1991 թվականի դեկտեմբերի 31-ին նրանք ողջ Ստեփանակերտ քաղաքը աննախադեպ ռմբակոծության են ենթարկել: Այսինքն նրանց գործելաոճի մեջ որեւէ բան չի փոխվել եւ հակառակորդը շարունակում է իր աննորմալ, ֆաշիստական քաղաքականությունը: Բայց միեւնույն ժամանակ ստանում է արժանի հակահարված, եւ, փաստորեն, այս պահի դրությամբ Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն որդեկորույս ծնողներին, թե ինչու են դիմում նման ստոր քայլերի, որի հետեւանքով ունենում են կորուստներ: Թշնամին թող լավ իմանա մեր բանակը տալիս եւ միշտ էլ տալու է, իրենց քայլերին արժանի հակահարված: Գիշեր- ցերեկ կանգնած են մեր տղաները  եւ հսկում են պետության սահմանները, եւ հետեւաբար ցանկացած այդպիսի դեպք` եւ համապատասխան գործողությունը չի ուշանա հավատացեք»:

Օգտվելով առիթից, քանի որ առջեւում ամանոր է, պարոն Բաբայանը հավելեց.«Նախեւառաջ անչափ շատ եմ գնահատում «Իրավունքի» հետ մեր փոխհամագործակցությամբ, որը բավականին արդյունավետ է եւ հուսով եմ առաջիկա տարիներին եւս նույն կերպ կշարունակվի: Իսկ համայն հայությանը մաղթում եմ խաղաղություն, առողջություն եւ երջանկություն»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ