Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՎԱՐՊԵՏ ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

Արխիվ 12-16

ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՎԱՐՊԵՏ ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ


Այսօր առավոտյան կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԿԱՐԵՆ ՋԱՆԳԻՐՈՎԸ:

Վարպետը ծնվել է 1948թ. մարտի 15-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը`պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1982թ-ից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե` «Թագավորը մահանում էե, Անցորդ` «Բալենու այգիե, Բազիլ` «Ֆիգարոյի ամուսնությունըե, Սերեբրյակով` «Քեռի Վանյաե, Վիրտուոզ` «Ավտոբուսե, Ալֆրեդ Իլ` «Ծեր տիկնոջ այցըե և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների` «Լավագույն դերասանե և այլն: 1972թ-ից նկարահանվել է` «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արևիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» և այլ ֆիլմերում: 1975թ. «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է Ստանիսլավսկու և Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակի, 2008թ.` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Աշխատել է Երևանի Դրամատիկական, Փոսի թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում`հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս»  ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է:


Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ