Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ ԾՆՎԵԼ ԵՄ, ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ ԷԼ ԿՄԵՌՆԵՄ». ԴԺՈԽՔ`ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ ԾՆՎԵԼ ԵՄ,  ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ ԷԼ ԿՄԵՌՆԵՄ».

ԴԺՈԽՔ`ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Երեւանի բնակիչ, մասնագիտությամբ ոսկերիչ Լյովա Խաչատրյանն այսօր այցելել էր «Իրավունքի» խմբագրություն` բարձրաձայնելու «Եհովայի վկա» կրոնական կառույցի քայքայիչ գործունեության մասին: Արդեն տասը տարուց ավելի է, որ Լյովա Խաչատրյանի հարսը` Բախշյան Ալվարդը, դարձել է Եհովայի վկա: «13 տարի է, որ իմ ընտանիքում լարված իրավիճակ է: Մոտ չորս-հինգ տարի առաջ իմացանք, որ մեր հարսը Եհովայի  վկա է: Մեր տունը դժոխք են սարքել»,-ասաց նա:

Պրն. Խաչատրյանի խոսքով` հարսի մայրը գալիս էր իրենց տուն, քարոզում դստերը Եհովայի վկաների ուսմունքը, որից սկզբնական շրջանում անտեղյակ է եղել ընտանիքը: «Հարսս ցանկանում էր տղայիս էլ դարձնել Եհովայի վկա, տղաս էլ ընդդիմանում էր ու ծեծում հարսիս: Բանը հասավ այնտեղ, որ տղաս կտրվեց իր ընկերական շրջապատից, աշխատանքից զրկվեց: Իսկ  հիմա էլ տղայիս վրա հարսս բողոքել է գրել ոստիկանություն` իրեն ծեծելու համար»,- զայրացած ու վրդովված ասաց պրն Խաչատրյանը:

Մեր զրուցակիցը փորձել է խոսել հարսի հետ, համոզել նրան ետ դառնալ այդ վտանգավոր ճանապարհից, սակայն ապարդյուն. հարսն այնքան անդրդվելի է, որ անգամ ասել է. «Եհովայի վկա ծնվել եմ, Եհովայի վկա էլ կմեռնեմ»:

Մանրամասները`տեսանյութերում

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ