Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՅԻՑ ՄԱՀԱՑԱԾ 28-ԱՄՅԱ ՍՅՈՒԶԱՆՆԱՅԻ ԵՐԵԽԱՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՅԻՑ ՄԱՀԱՑԱԾ 28-ԱՄՅԱ ՍՅՈՒԶԱՆՆԱՅԻ ԵՐԵԽԱՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է

 

«Իրավունքը» բազմից անդրադարձել է այս տարվա օգոստոսի երկուսին  Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքին: Հիշեցնենք` չորրորդ երեխան ունենալիս մահացել էր 28-ամյա Սյուզաննա Իսրայելյանը: Սյուզաննայի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ:

Այսօր «Իրավունքի» հետ զրույցում Սյուզաննա  Իսրայելյանի մայրը`Հասմիկ Հովհաննիսյանը, ասաց, որ երեկ քննիչն իրեն տեղեկացրել է, որ արդեն հայտնի է Սյուզաննայի  մահվան  պատճառը: Ըստ դատաբժշկական փորձաքննության` Սյուզաննա Իսրայելյանը մահացել է պտղաջրային էմբոլիայից, սակայն տիկին Հովհաննիսյանը չի հավատում  փորձաքննոության արդյունքներին: «Բժշկին`  երեխայի ծնունդն ընդունած «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանին, անմեղ են հանել»,- ասաց  տիկին Հովհաննիսյանը:

Սյուզաննա Իսրայելյանի մայրը չբացառեց, որ գուցե բողոքարկի դատաբժշկական փորձաքննության պատասխանը. «Փաստաթուղթը դեռ ինձ մոտ չէ: Այն մանրամասն ուսումնասիրելուց հետո կորոշեմ` բողոքարկե՞լ, թե՞ ոչ»:

Արդեն չորս ամիս է, որ Սյուզաննայի չորրորդ երեխան գտնվում  է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Փոքրիկը ծնվել էր առողջական լուրջ խնդիրներով, սակայն  երեխան աստիճանաբար ապաքինվում է: «Արդեն գդալով կարողանում են թոռանս կերակրել: Մի փոքր ոտքերի հետ կապված խնդիրներ կան, բայց մասաժների շնորհիվ կապաքինվի»,- եզրափակեց տիկին Հովհաննիսյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ