Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

ՇՂԱՐՇԻԿ ՈՒ ԵՂՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ 41 ՕՐՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ

Արխիվ 12-16

ՇՂԱՐՇԻԿ ՈՒ ԵՂՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ

ԽՆԴԻՐԸ 41 ՕՐՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ

 

«Իրավունքը» նոյեմբերի յոթի եւ ութի հրապարակներում  անդրադարձել է Արագածոտնի մարզի Եղնիկ եւ Շղարշիկ համայնքներում խմելու ջրի խնդրին ու այդ երկու համայնքների միջեւ կռվախնձոր դարձած խմելու ջրի աղբյուրին: Խնդրին լուծում տալու համար վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ:

«Իրավունքը» այսօր ջրային տնտեսության պետական կոմիտեից  պարզեց` ի վերջո, վարչապետի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովն ինչպես լուծեց խնդիրը:   Ջրային տնտեսության պետական կոմիտեից մեզ հայտնեցին, որ  մասնագետներն ավարտել են աշխատանքն ու  իրենց առաջարկությունները ներկայացրել են  համայնքների  ղեկավարներին: Շղարշիկ  համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իրեն եւ Եղնիկ գյուղապետին հրավիրել է մարզպետարան. «Երկու տարբերակ ներկայացվեց մեզ: 41 օրում  հարցը վերջնական լուծում կստանա: Երկու համայնքների խմելու ջրի խողովակները չեն համապատասխանում խմելու ջրի ցանցին: Այսինքն` երկաթե խողովակներով խմելու ջուրն անցկացնելը վտանգավոր է: 181 մլն դրամի ներդրում պետք է անի ջրային տնտեսության պետական կոմիտեն:Ներդրումների շնորհիվ  խմելու ջրի նոր ցանց, նոր կայան կունենանք»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ