Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

3/4-Ը ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱԿ-ԲՀԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

3/4-Ը ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՀԱԿ-ԲՀԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ


Սեպտեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը մեր կայքում կազմակերպված էր քվեարկություն` հետեւյալ հարցով. "Կստացվի՞ ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը: Իրենց համագործակցության արդյունքում  ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան Հայաստանում": Հարցմանը մասնակցել է 411 հոգի, եւ պարզվել է, որ այդ համագործակցությունից "թեժ" ակնկալիքներ ունի միայն հարցվածների 1/4-ից էլ պակաս` 22 տոկոսը: Հարցվածների ամենամեծ խումբը կազմել են նրանք, ովքեր թերահավատությամբ են վերաբերվում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցությանը` հարցվածների 39 տոկոսը, որեւէ շոշափելի հետեւանքներ այդ համագործակցությունից չեն կանխատեսում: 22 տոկոսը կարծում է, որ այս համագործակցությունը կպարտադրի իշխանություններին զիջումների գնալ հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ: Իսկ 13 տոկոսը վստահ է, որ այս համագործակցությունը միայն որոշ չափով ներքին սրացումներ կառաջացնի, բայց, բառիս բուն իմաստով, "թեժ աշուն" չի լինի:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հանրության 3/4-ից էլ ավելին չի հավատում, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ի վիճակի են լուրջ փոփոխություններ կատարել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իսկ շուրջ 40 տոկոսը ընդհանրապես լուրջ դերակատարություն նրանցից չի սպասում: Ի դեպ, տարին փակելիս կարելի է ասել, որ ամենաճիշտ կանխատեսումն ուներ հարցվածների ամենափոքրաթիվ խումբը: ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի համագործակցումը իսկապես որոշ սրացումներ, ներքաղաքական կյանքում առաջացրեց, բայց որեւէ լուրջ արդյունքներ չգրանցեց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ