Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ԹԵ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆՆ Է, ԱՅԼ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ԹԵ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆՆ Է,
ԱՅԼ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Անտեսելով վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները` դրամ-դոլար-ռուբլի փոխարժեքի անկումը եւ անհավանական թանկացումները, մեր քաղաքացիները կամաց-կամաց անցնում են տոնական տրամադրության: Բացատրությունը շատ պարզ է. Ամանորը մեր ամենասիրելի, եթե ոչª միակ իրականում համաժողովրդական տոնն է, ուստի ոչ մի բացասական երեւույթ ու թանկացում չի կարող ազդել դրա վրա:
Սիրելինª սիրելի, բայց առանց մեծ գումարների ավանդական տոնական սեղան չի ստացվի: Իսկ թե ինչքան գումար է հարկավոր յուրահատուկ սեղան պատրաստելու համարª "Պաշտպանված եւ իրազեկ սպառող" ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը դժվարանում է պատասխանել` մարդ կա, սովորական տոլմայով կբավարարվի, իսկ հատուկենտներն էլ, հասկանալի է, առանց կոկորդիլոսի ոչ մի կերպ յոլա չեն գնա:
Բայց ինչպես ասում են` կարեւորը ոչ թե սեղանին դրվածն է, այլª տրամադրությունը: Էլ չասած, որ էս չեղած օրերին "մխիթարանք" է դարձել, թե ինչքան շատ ու տարատեսակ ուտեստներ լինեն սեղանին, այնքան կմեծանա թունավորումների վտանգը: Եվ ահա Ամանորին թունավորումներից եւ տհաճ երեւույթներից խուսափելու համար բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանը տնային տնտեսուհիներին տալիս է արդեն ավանդական դարձած խորհուրդները. պասուց տոլման փաթաթել ոչ թե ոլոռով ու ձավարով, այլ ոլոռի փոխարեն օգտագործել բրինձ: Իսկ մսակերներին  հորդորում է` մսեղենի գոնե մի մասը փոխարինել բանջարեղենով, որն ավելի դյուրամարս է ու ոչ պակաս օգտակար:
Գումար խնայելու եւ հետաքրքիր ու տոնական սեղան ունենալու համար ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանն էլ խորհուրդ է տալիս  խոզի բուդն ու կոկորդիլոսները փոխարինել պտղաբեր ճյուղով` զարդարված մրգերով, քաղցրավենիքներով եւ չիր ու չամիչով. "Բոլորը կարծում են, թե այս դեպքում սեղանը աղքատիկ տեսք կունենա, սակայն ճիշտ զարդարելու դեպքում ավելի հետաքրքիր է, քան մսեղենով ու կոնյակներով զարդարված սեղանը: Առավել եւս, որ ավանդույթի համաձայն Ամանորը մեզ մոտ պահքի շրջան է, որի ընթացքում մարդիկ պետք է նաեւ լինեն բարի ու համբերատար, ներեն` մարդկանց մեղքերը եւ բարություն անեն:
Որպես ազգագրագետ` խորհուրդ կտամ, որ մարդիկ երբեք  ուշադրություն չդարձնեն, թե այդ տարվա խորհրդանիշը ինչ կենդանի է, այլ պարեն, ուրախանան եւ բարձր տրամադրությամբ դիմավորեն Ամանորը",- եզրափակեց Հ. Բաղրամյանը:
Դե ուրեմն մնում է մտածել միայն տոնական նվերների մասին: Էլի փողի հարց է, ու նվերների համար շատերին թերեւս մնում է մեկ-երկու աղցան  քիչ պատրաստել եւ խնայածով  միմյանց համար թեկուզեւ փոքրիկ նվերներ պատրաստել: Առավել եւս, որ վերջին թանկացումներն անդրադարձած կլինեն նաեւ Ձմեռ պապի բյուջեի վրա, եւ բոլորն էլ կհասկանան նրան, եթե չստանան սպասված նվերները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ