Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է



Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ.ՙԽոր վշտով ցավակցում եմ Վահան Հովհաննիսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին և համայն հայությանը` մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանի հետ իմ վերջին հանդիպումը անցնող տարվա հոկտեմբերի 3-ին էր: Այդ օրը նա բարձր տրամադրություն ուներ, կատակներ էր անում և իր առողջ կենսախնդությունը վարակում բոլորիս: Ցավոք, այսօր արդեն մեզ հետ չէ ականավոր հասարակական-քաղաքական գործիչը, մեծ հայն ու հայրենասերը: Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար: Վահան Հովհաննիսյանի հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարդկանց հոգիներում:Մխիթարություն և սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին՚,- նշել է Արթուր Աբրահամը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ