Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳՈՒ ԵՎ ՄԱՐՄՆԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ. ՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ ՔԱՀԱՆԱ

Արխիվ 12-16

ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳՈՒ ԵՎ ՄԱՐՄՆԻ

ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ. ՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ ՔԱՀԱՆԱ

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը նշում է հունվարի վեցին, ծննդին նախորդող շաբաթը պահոց շրջան է: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Իսկ, թե ինչ ուտել պահքի շրջանում iravunk.com-ը փորձեց հետաքրքրվել Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ ՏԵՐ ԶԱՔԱՐԻԱ քահանաից, ով ասաց.

-Դեկտեմբերի երեսունից սկսում ենք ծննդյան պահքը, մինչեւ հունվարի վեցը: Այս ընթացքում կարելի ուտել պասուս տոլմա, բրնձով-չամիչով փլավ եւ այն ամենը ինչ բուսական ծագում ունի: Ոգելից խմիչք եւս չի կարելի օգտագործել, միայն գինի` այն էլ չափավոր: Պահքի շրջանում մարդիկ պետք է հրաժարվեն երկրային սովորություններից: Կցանկանամ, որ ժողովուրդը հասկանան, որ կարեւոր է հոգու մաքրությունը պահքի շրջանում, չէ, որ պահքի խորհուրդներից մեկն էլ որկրամոլությունից ազատվելն է, ինչպես նաեւ հոգին ու մարմինը մաքրելը: Ո՞ւմ է պետք այն մարդը, ով բոլոր պահքերը պահում է, բոլոր եկեղեցական արարողություններին մասնակցում է, բայց ինքը բամբասող է, հայհոյող, չարախոս, որեւէ մեկի համար չի աղոթում: Ընդհակառակը, ծնկի եկած աղոթքի ժամանակ այս ու այն կողմ է նայում ու մտքում չարախոսում, նման մարդը հավատք չունի, ըստ այդմ էլ` անիմաստ է պահք պահելը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ