Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԸ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԸ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉ



Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հրամանով բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը՝ փոխարինելով Վազգեն Բադալյանին: Կարեն Աղամալյանի հետ ռոտացիոն կարգով կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

 

 

Կարեն Աղամալյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 7-ին:

1999 թվականին ստացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչում:

2004- 2011 թվականներին եղել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ:

2012-2013 թվականներին գլխավորել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը:

Մարզչական գործունեությունում ցուցադրած արդյունքների համար 2014թ-ին ՀՀ նախագահի խողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով:

Կարեն Աղամալյանի սաներից 13-ը աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից Հայաստան են բերել տարբեր հարգի մեդալներ: Նրա սաներից են եղել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյանը, Եվրոպայի արծաթե մեդեալակիրներ Ցոլակ Անանիկյանը , Մարատ Թովմասյանը , 2013 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ