Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

ԻՆՉՈ՞Վ Է ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱՊԱՐԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Վ  Է ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԱՊԱՐԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԸ  ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ապարանցի Արմեն Մարտիրոսյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Նոր տարին անցկացնում է տանը` իր ընտանիքի հետ: Հատուկ որեւէ ավանդույթ, առավելեւս ապարանցիներին բնորոշ հատուկ ավանդույթ չկա, որը նշում է Մարտիրոսյանի ընտանիքը: Որեւէ հատուկ կերակրատեսակ էլ  չի դրվում Մարտիրոսյանների ընտանիքում. «Ոչ կոկորդիլոսի  ու այլ կենդանիների մսեր չի դրվում մեր սեղանին: Պարզապես Նոր տարվա գիշերը կամ հաջորդ օրը խորոված ենք անում»:

2015 թ-ը խոյի կամ այծյամի տարի է: Արդյոք Արմեն Մարտիրոսյանի ամանորյա սեղանին այծ կամ խոյ կտեսնենք: «Այծի միս չենք օգտագործում: Բացի այդ` մեծ խոյը էդքան էլ հարմար չէ ուտելու համար: կամ խոզի կամ տավարի միս կլինի սեղանին»,- ասաց  նախկին պատգամավորը:

Ամանորից առաջ շատերն են իրենց զգեստապահարանը թարմացնում: Տղամարդիկ, օրինակ, կոստյում են գնում: Արդյոք անկախ պատգամավորը Ամանորից առաջ գնում է նոր հագուստ, օրինակ, նոր կոստյում:Եվ եթե այո, ապա հետեւում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի  բրենդին ուշադրություն դարձնելու, այսպես ասած, խորհրդին: «Ես նմանատիպ սովորություն չունեմ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Իմ բոլոր կոստյումները տեղական արտադրության են»:

Մանրամասները`տեսանյութում

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ