Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 3-ԻՆ

Արխիվ 12-16

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 3-ԻՆ

 

ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստում ընդունված որոշման համաձայն, Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին, ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Իսկ վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը` նույն օրը, Երեւանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Վահան Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ։ Վիրահատությունից ու դրան հաջորդած քիմիաթերապիայից հետո նրա առողջական վիճակը առժամանակ բարելավվել էր, սակայն վերջին ժամանակաշրջանում` մետաստազների տարածման հետեւանքով, վիճակը կտրուկ վատթարացել էր: Պետք էր նոր վիրահատություններ եւ բուժման կուրս, սակայն չարաբաստիկ հիվանդությունն առավել զորեղ գտնվեց…

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ