Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ

ԿՑԱՆԿԱՆԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԻՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ. ՀԿԿ ՆԱԽԱԳԱՀ ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Արխիվ 12-16

ԿՑԱՆԿԱՆԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԻՆԵԻՆՔ ԱՎԵԼԻ

ՀԱՄԱԽՄԲՎԱԾ. ՀԿԿ ՆԱԽԱԳԱՀ ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ

 

«Մենք մնում ենք նույն կարծիքին, որ շատ ճիշտ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրորոշումը ԵՏՄ-ին միանալու հարցին, որին մենք արձագանքեցինք ժամանակին».- մեզ հետ զրույցում ասաց ՀԿԿ նախագահ ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, այնուհետ շարունակեց. «Հարցը բաղկացած է երկու մասից, թե որքանով ԵՏՄ-ն օգտակար կլինի հանրապետության հետագա զարգացման համար, ինչը կախված է թե ներքին աշխատաննքների կազմակերպումից եւ թե  միջազգային իրադարձություններից` ՌԴ-Ուկրաինա հարաբերությունից եւ այլն: Մեր առջեւ բացվում է 180 միլիոնանոց բնակչություն ունեցող 4 երկրների հետ հարաբերակցություն, ուստի մենք պարտավոր ենք ճիշտ կազմակերպել մեր աշխատանքները, քանի որ մեզ մոտ արտահանումը 4-5 անգամ պակաս է, քան ներմուծումը: ՈՒստի պետք է զարկ տանք արդյունաբերությանը: Պետք է վերացնել մենաշնորը, սպեկուլյացիան, օրենքները պետք է աշխատեն, միջին ու մանր բիզնեսը զարգացնել, որպեսզի կանխվի արտագաղթը:

Եղել են բազում մարտահրավերներ հայ ժողովրդին, ուստի ես կցանկանայի, որ 2015 թվականին լինեինք ավելի համախմբված, խաղաղություն լինի մեր սահմաններում, ԼՂՀ-ում: ՀԿԿ-ի կողմից շնորհավորում եմ «Իրավունք» թերթի անձնակազմին մաղթելով ստեղծագործական աշխատանք»:

 

Շնորհավոր ամանոր եվ սուրբ ծնունդ:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ