Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով

ՀՀ-ում ՌԴ դեսպան. «ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՊԱՊԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ»

Արխիվ 12-16

ՀՀ-ում ՌԴ դեսպան. «ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՊԱՊԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ»

 

ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԸ Ռուսաստանի Դաշնության, դեսպանատան եւ Հայաստանում բոլոր ռուսական կազմակերպությունների անունից ամանորյա բարեմաղթանք է հղել հայ ժողովրդին: Ի. Վոլինկինը մասնավորապես նշել է. «2014 թվականը մեզնից յուրաքանչյուրի համար ուրույն կերպ հիշվելու: Եղան ե՛ւ հաջողություններ, ե՛ւ անհաջողություններ, բայց ես հավատացած եմ, որ ընդհանուր առմամբ այն բարի էր: 2014-ը դարձավ փորձությունների ու նոր հնարավորությունների տարի մեր ժողովուրդների համար: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն նման բնավարություն, մենք ունենք այնպիսի հոգեւոր ուժ ու հպարտություն, ինչի շնորհիվ 1945 թվականին ունեցանք հաղթանակ` ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի, եւ վերկանգնեցինք ազատությունն ու հաջորդ սերունդների ապրելու իրավունքը: 2015 թվականին բոլորս միասին կտոնենք Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակը: Հաղթանակի օրը  մեծ տոն է մեր ազգերի համար: Եվ մենք միշտ կհիշենք մեր պապերի գործած սխրանքը ու թույլ չենք տա դավաճանություն մեր պապերի հիշատակի առաջ, ովքեր անտեսելով բոլոր դժվարություններն ու փորձությունները` կարողացան պահպանել իրենց հայրենիքի պատիվն ու հարգանքը»:

Առավել մանրամասն` դիտե՛ք տեսանյութում.


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ