Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով

«2015-Ը ԲԱՐԴ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ». Սերգեյ Սմբատյան

Արխիվ 12-16

«2015-Ը ԲԱՐԴ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ». Սերգեյ Սմբատյան

 

2014 թվականը դժվար, հագեցած, ձեռքբերումներով, նվաճումներով լի տարի էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ Տարվա առաջին համերգը նվիրված էր Քշիշտոֆ Պենդերեցկուն. երիտասարդական նվագախումբը բացեց Պենդերեցկու օրերը Հայաստանում՝ նվիրված երաժշտի 80-ամյա հոբելյանին: Այդ մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ։

Ներկայացնելով անցնող տարվա աշխատանքները, Սմբատյանն ասաց, որ որպես հրավիրյալ պաշտոնական նվագախումբ մասնակցել են մի շարք միջազգային նախագծերի։ Մասնավորապես, նվագախումբը հանդես է եկել Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում, այնուհետև որպես պաշտոնական նվագախումբ՝ Չինաստանի Ֆոշան քաղաքում անցկացված Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթում։ Տարվա ձեռքբերումներից էին երկու մեծ փառատոները՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ Տերտերյան ֆեստը, և Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Վերջինս մեկնարկեց էքսպերիմենտալ նախագծով՝ դիջեյ Սուիչի (DJ Switch)-ի հետ համատեղ համերգով։ 2014-ին հիմք դրվեց աշխարհի խոշորագույն մեդիապորտալի՝ Եվրանյուզի հետ համագործակցությանը, որն ուղիղ եթերում իր կայքով հեռարձակեց Արամ Խաչատրյանի անվան փառատոնի փակման գալա համերգը։ Սա աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մասշտաբով։ Մի քանի ժամ շարունակ մի քանի հարյուր հազար մարդ աշխարհի տարբեր ծայրերից հետևում էին հայաստանյան նվագախմբի ելույթին, ծանոթանում հայկական մշակույթի հետ։

Սմբատյանը տարվա ձեռքբերումներից համարեց նոն ստոպ համերգաշարերի շարունակումը։ Մասնավորապես, նվագախումբը մանուկներին նվիրեց «Cartoon նոն ստոպ» ծրագիրը՝ ներկայացնելով սիրված մուլտֆիլմերի մեղեդիները։ Իսկ տարվա վերջին բեմ բարձրացավ «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագիրն՝ արդեն հայկական ֆիլմերի սաունդթրեքերի ներկայացմամբ։ Նվագախմբի նախաձեռնությամբ վերծանվել և թվայնացվել են շատ ֆիլմերի մեղեդիներ։ Սերգեյ Սմբատյանը հատկապես շնորհակալություն հայտնեց «Հայֆիլմ նոն ստոպի» բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանին, ում ջանքերի շնորհիվ նաև «Հայֆիլմ նոն ստոպ» համերգի ժամանակ ստեղծվեց աննկարագերլի ջերմ մթնոլորտ, ինչն անակնկալ էր նույնիսկ իր համար։ Բանախոսը տեղեկացրեց, որ 2015-ին շարունակվելու են նոն ստոպ ձևաչափով համերգները. նախատեսվում է կյանքի կոչել «Մոսֆիլմ նոն ստոպ» նախագիծը՝ նվիրված Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակին։

Խոսելով 2015-ի ծրագրերից՝ Սերգեյ Սմբատյանը ասաց, որ նվագախումբը ստացել է արտասահմանում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ, որոնցից առայժմ հաստատվել են 3-ը։ Նվագախումբն արդեն երկրորդ անգամ հանդես կգա Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում, կլինի Եվրոպայում, Ասիայում։ «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այսօր արտասահմանում հետաքրքրություն է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր մտածում են, թե ինչ նվագախումբ կարելի է հրավիրել»։

«2015-ը բարդ ու պատասխանատու տարի է լինելու բոլորիս համար, մենք պետք է կարողանանք մեր ուղերձները հասցնել աշխարհին»,- ասաց դիրիժորը։ Նա նաև տեղեկացրեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվագախումբը նախապատրաստում է մեծ նախագիծ։

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ