Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով

Արտակարգ իրավիճակ հենց Չարբախի ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունում

Արխիվ 12-16

Այսօր` ժամը 22:00-ին, արտակարգ իրավիճակ գրանցվեց հենց Չարբախի ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունում, բայց այս անգամ ոչ թե հրդեհ էր բռնկվել ինչ-որ մեկի բնակարանում, այլ ահազանգը խիստ տոնական էր: Գիշերային հերթափոխ իրականացնող փրկարարներին այցելեցին ո՛չ ավել, ո՛չ պակաս Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Իհարկե, տղաների համար որքան էլ անսպասելի էր մանկության սիրելի պապիկի այցը, նույնքան էլ հաճելի էր: Ավելին` նրանցից մի քանիսն անգամ` պատասխանելով Ձմեռ պապի հանելուկներին արժանացան նվերների: Ի դեպ, Ձմեռ պապը ցանկացավ փրկարարներին շարունակել լինել աշխատանքում զգոն, միեւնույն ժամանակ դեռ չամուսնացածներին հորդորեց ամուսնանալ եւ, իհարկե, մաղթեց խաղաղ ծառայություն` վստահեցնելով, որ այս գիշեր միակ արտակարգ իրավիճակը իր եւ Ձյունանուշի այցն է լինելու: «Իրավունքը», որը պատահական ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր հայտնվել, այցի մասին փորձեց մանրամասներ իմանալ նախ Ձմեռ պապից. «Ես արդեն 20 տարի է` Ձմեռ պապ եմ ու ամենուր փորձում եմ ուրախություն, հաճելի պահեր պարգեւել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Եվ անցնելով այս կողմով` ես եւ Ձյունանուշը մեր պարտքը համարեցինք անպայման շնորհավորել մեր փրկարարներին, ովքեր այս տոնական օրերին իրենց կարեւոր աշխատանքն են կատարում»: Ձմեռ պապի թոռնուհին` Ձյունանուշը, նույնպես անկեղծացավ. «Իրականում սա զուտ աշխատանք չէ, այլ բարեգործություն, եւ ես ու Ձմեռ պապը հաճախ ենք մեր ճանապարհին տարբեր հաստատություններ ու մարդկանց այցելում, ուղղակի, ժպիտներ ու բերկրանք պարգեւելու համար»:

Այո՛, անգամ մեր օրերում հանդիպում են իսկական հեքիաթային Ձմեռ պապեր ու Ձյունանուշեր, ովքեր պատրաստ են առանց որեւէ նյութական շահ ակնկալելու գունավորել ամենքի օրը:

Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ