Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով

ՄԱՀԱՑԵԼ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԱԽՏԱՎՈՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԵԼ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԱԽՏԱՎՈՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

 

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային եւ համամիութենական մրցույթների ու փառատոների դափնեկիր, երգիչ ԷԴՈՒԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: 1954 թվականից նա եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից մեկը: Իսկ 1968 թվականից լինելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար` համերգներով ելույթ է ունեցել Խորհրդային Միությունում եւ արտասահմանյան տասնյակ երկրներում՝ բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական արվեստը:

ՀՀ կառավարությունը գնահատելով Էդուարդ Բաղդասարյանի կատարողական արվեստը` պարգեւատրել է նրան պետական բարձրաստիճան շքանշաններով եւ մեդալներով:

Նշենք, որ օպերային արվեստի երախտավորի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունվարի 8-ին, ժամը 17.30- 19.00` Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ