Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԵԿՈՂ ՍԵՐՈՒՆԴԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԻ ԱՌԱՆՑ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԵԿՈՂ ՍԵՐՈՒՆԴԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԻ ԱՌԱՆՑ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ»

 

Հետտոնական ճգնաժամը «բորշչի մեջ մազ փնտրելու» պես վարակել է շատերին: Հիմա էլ հերթական աղմուկն է բարձրացել, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի բյուջեով 20 մլն դրամ է տրամադրվելու «Դպրոց-կենտրոնների միություն» ՀԿ-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում խմբագիր, գրող ՄԱՄԻԿՈՆ ԽՈՐՇՈՒԴՅԱՆԸ գրում է. «Անբնական հիստերիա է բարձրացել ՀՀ կառավարության կողմից 20 միլիոն դրամ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությանը տրամադրելու կապակցությամբ: Այն դեպքում, երբ ամեն օր խոսում ենք մեր երեխաների կրթվածության, զարգացվածության, նորարարությունների, ՏՏ ոլորտին ծանոթանալու եւ այլ տեսական ու պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու մասին: Լավ, մի՞թե ուրախ չեք, որ ուտեստներով լի սեղաններով համաժողովներ անելու կամ 5 աստղանի հյուրանոցներով գործուղումներ գնալու փոխարեն կրթության ոլորտի համար 20 միլիոն են հատկացրել...

Ամո՛թ է, նայեք գումարները տրամադրման ամբողջական ցանկերը, ոչ թե սեւեռվեք այն 20 միլիոնին, որը հատիկ առ հատիկ հաշվետու է լինելու ոչ միայն կառավարությանը, այլեւ հենց ձեր երեխաներին»: Ապա հորդորել է. «Գրելուց գրեք ոչ թե թիրախավորելով, այլեւ հստակ` ձեր գաղափարներով: Գրանտների տակ հղպանալու փոխարեն, թույլ տվեք եկող սերունդը դաստիարակվի առանց օտարամոլության ու աչքը դրսի այլախոհ ծրագրերին հառած, լինի ամուր կառչած իր կրթական օջախներին, որտեղ ռազմահայրենասիրական ոգին եւ արիությունն է տարածվում, որտեղ հայ մանուկի համար ստեղծվում են բոլոր նպաստավոր պայմանները:

Թո՛ղ միլիարդներ հատկացնեն մեր դպրոցներին, թող նմանատիպ ծրագրերից օգտվեն մեր երեխաները, ոչ թե չհասկացվող ու չընկալվող արարածները...»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ