Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԲՈԻԼՂԱՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿԻ ԽՄԲԱԳՐԻՆ

Արխիվ 12-16

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ  ԲՈԻԼՂԱՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿԻ ԽՄԲԱԳՐԻՆ

 

Բուլղարական թերթերից մեկի`«Труд»-ի  գլխավոր խմբագիր Պետյա Բլիսկովին սպառնում են սպանել: Այս մասին հայտարարել է խմբագիրն այսօր երեկոյան Բուլղարիայի ազգային հեռուստաընկերության եթերում:

Բլիսկովը  տեղեկացրել է, որ իրեն սպառնացել են` զանգահարելով իր բջջային հեռախոսին: «Անծանոթ տղամարդը, խոսելով ռուսերեն, զգուշացրեց ինձ, որ թերթը դադարեցնի հետաքննել Կոորպորատիվ-Առեւտրային բանկի գործունեությունը, հակառակ դեպքում ես եւ իմ աշխատակիցները խնդիրներ կունենանք»,- մանրամասնել է  թերթի խմբագիրը:

Պարզվել է, որ հեռախոսազանգը հնչել է ԱՄՆ-ում գրանցված  հեռախոսահամարից: Սպառնալիքների մասին տեղյակ են Բուլղարիայի իրավապահ  մարմինները:

Տեղեկացնենք, որ Կոորպորատիվ-Առեևտրային բանկում  նախորդ տարի ամռանը ֆինանսական խնդիրներ էին առաջացել. դեֆիցիտ բանկում 2 մլրդ եվրոյի չափով: Բուլղարիայի հատուկ ծառայությունները  դատախազության  գլխավորությամբ հետաքննություն են սկսել: Լրագրողներն էլ ինքնուրույն   սկսել են հետաքննել բանկի  կառավարչի կասկածելի գործունեությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ