Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով

ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵՔ ՇՓՈՒՄԸ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴ ԿԱՄ ԳՐԻՊԻՆ ԲՆՈՐՈՇ ՆՇԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ. Վարակաբան

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵՔ ՇՓՈՒՄԸ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴ ԿԱՄ ԳՐԻՊԻՆ ԲՆՈՐՈՇ ՆՇԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ. Վարակաբան


Այն, ինչը մենք հաճախ գրիպ ենք անվանում, իրականում գրիպ չէ: Մարդիկ չեն տարանջատում գրիպը սուր ռեսպիրատոր վիրուսային վարակից (հիվանդությունից): Պատճառը հիվանդությունների նույնանման ախտանշաններն են: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ՝ պատասխանելով մեր այն հարցին՝ ինչպե՞ս տարբերել գրիպը սուր ռեսպիրատոր վիրուսային վարակից:

«Սուր ռեսպիրատոր հիվանդություններն ուղեկցվում են ջերմությամբ, հարբուխով, փռշտոցով, հազով, սակայն դրանք շատ ավելի թեթև ընթացք ունեն, քան գրիպը:

Գրիպը, ինչպես և ցանկացած ռեսպիրատոր վարակ, ունի սեզոնայնություն: Հիմնականում` աշուն-ձմեռ ժամանակահատվածն է, երբ նկատվում է սուր ռեսպիրատոր հիվանդությունների սրացում: Այն ունի մի քանի պատճառ: Առաջինը ձմռան ցուրտ ամիսներին մարդու իմունային համակարգի ընկճումն է: Երկրորդը` ցուրտ եղանակներին մարդկանց խմբավորումն ավելի է շատանում, մարդիկ ավելի շատ լինում են փակ տարածություններում, որոնք, որպես կանոն, չեն օդափոխվում: Եվ երրորդ` ռեսպիրատոր վիրուսներն ավելի կայուն են ցածր ջերմաստիճանի պայմաններում: Այդ իսկ պատճառով տաք եղանակներին այս հիվանդությունները հազվադեպ են հանդիպում»,- բացատրեց բժիշկը:

Հարցին՝ ի՞նչ խորհուրդներ կարող է տալ գրիպից հնարավորինս արագ ձերբազատվելու համար, Մ. Դավիդյանցը հետևյալ կերպ պատասխանեց.

«Գրիպի դեմ գոյություն ունեն մի քանի կանխարգելիչ միջոցառումներ: Դրանք պայմանականորեն կարելի է տարանջատել սպեցիֆիկ (դեղորայքային) և ոչ սպեցիֆիկ (ոչ դեղորայքային) միջոցառումների: Սպեցիֆիկ միջոցառումների մեջ մտնում են` հակագրիպային վակցինաների կիրառումը գրիպի սեզոնի ընթացքում, ինչպես նաև ինտերֆերոնի կիրառումը քթի կաթիլների ձևով (ինտրանազալ): Այն կանխարգելում է գրիպի զարգացումը»:

Վարակաբանը նաև հավելեց, որ սպեցիֆիկ միջոցառումներից  զատ, նախ և առաջ պետք է սահմանափակել շփումը գրիպով հիվանդ կամ գրիպին բնորոշ նշաններ ունեցող մարդկանց հետ: Նման հիվանդների հետ շփվելիս խորհուրդ է տրվում հատուկ ռեսպիրատորներ (դիմակ) հագնել: Նրանք ունեն հաստ շերտ և կանխում են վիրուսի թափանցումը դիմակի միջով: Անհրաժեշտ է առավել հաճախ օդափոխել սենյակները, հատկապես` որտեղ կան գրիպի նշաններով հիվանդներ, ախտահանել օդը և առարկաները:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ