Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ. «ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԿԱ, ՔԱՆԻ ՈՐ ԶԵՆՔԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է»

Արխիվ 12-16

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ. «ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԿԱ,

ՔԱՆԻ ՈՐ  ԶԵՆՔԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է»

 

Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանն «Իրավունքի» հետ զրույցում հերքեց այն  լուրերը, թե Գյումրիում վախի մթնոլորտ է տիրում: «Փողոցներում ավտոներ են գնում-գալիս: Նման բան չկա»,- ասաց մարզպետը:

Պրն Ցոլակյանի խոսքով`վախի մթնոլորտ կար այն ժամանակ, երբ  չէր հայտնաբերվել կասկածյալի զենքը: «Վախը այդ ժամանակ  մարդկանց մեջ ավելի շատ էր: Իսկ  հիմա զենքը գտնվել է դեպքի վայրում: Մարդիկ ապրում են իրենց առօրյայով»,- ասաց մեր զրուցակիցը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժինը հաստատեց Շիրակի մարզպետի տեղեկություն զենքի հայտնաբերման մասին:  «Կասկածյալի որոնողական- հետախուզական աշխատանքները շարունակվում են»,- հաղորդեցին մեզ ոստիկանությունից:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ