Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԲՐԱԶԻԼԻԱՑԻ ԴԵՐԱՍԱՆԸ ՀԻՍՈՒՍԻ ԴԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՐԱԶԻԼԻԱՑԻ ԴԵՐԱՍԱՆԸ ՀԻՍՈՒՍԻ ԴԵՐՈՒՄ

 

Արդեն հայտնի է այն դերասանի անունը, ով  Թիմուր Բեկմամբետովի «Բեն Հուր» ֆիլմում հանդես կգա Հիսուսի դերում: Այդ պարտավորությունը ստանձնել է բրազիլիացի դերասան Ռոդրիգո Սանտորոն: Ֆիլմը, որը նկարահանվելու է Լիյուսա Ուոլեսայի վեպի հիման վրա`մեծ էկրաններին կհայտնվի 2016 թվականի փետրվարին: Նախատեսված է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն մի քանի ամսից` Եվրոպայում:

Ռ. Սանտորոն հեռուստադիտողին հայտնի է «300 սպարտացիներ», «Ես սիրում եմ քեզ Ֆիլիպ Մորիս», «Իրական սեր» ֆիլմերից:

Ֆիլմում Հուդայի դերում հանդես կգա Ջեք Հյուսթոնը:

«Բեն Հուր» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1880 թվականին: Վեպում գործողությունները տեղի են ունենում մ.թ. առաջին դարում: Այս գիրքը համարվում է աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից մեկը: Մինչ այժմ վեպը  էկրանավորել է ռեժիսոր  Ուիլյամ Վայլերը, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է  Չարլտոն Հեստոնը: Ֆիլմն արժանացել է 11 «Օսկարի»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ