Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԻՆՉՈ՞Ի ՕԵԿ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈԻՄ ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ի ՕԵԿ-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈԻՄ ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

 

Հունվարի 20-ին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  կազմակերպած խորհրդաժողովը: «Իրավունքը» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրրքվեց`ՕԵԿ-ը կմասնակցի՞ խորհրդաժողովին, թե ոչ: Տիկին Բիշարյանը հիշեցրեց ՕԵԿ մամլո քարտուղար Արթուր Միսակյանի կողմից մեկ ամիս առաջ արված այն հայտարարությունը, որ ՕԵԿ-ը չի մասնակցելու խորհրդաժողովին:

Խմբակցության ղեկավարից  հետաքրրքվեցինք`հրավեր ԲՀԿ-ի կողմից եղե՞լ է, թե ոչ: «Հեռախոսազրույցներ եղել են հրավերի հետ կապված, բայց մենք հայտարարել Էինք, որ չենք մասնակցելու խորհրդաժողովին: Մանրամասների, հրավերների, ֆորմատի մասին չէր խոսվել, երբ մենք տարածել էինք մեր հայտարարությունը»,- պատասխանեց  Հեղինե Բիշարյանը:

Արդյոք ձեւաչափը ընդունելի չի եղել կուսակցության համար, եւ այդ պատճառով էլ «Օրինաց երկիրը» չի մասնակցելու ԲՀԿ առաջնորդի խորհրդաժողովին: «Մանրամասներ չեմ կարող ասել: Մեր մամուլի քարտուղարը տարածել է հայտարարություն»,- եզրափակեց ՕԵկ խմբակցության ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ