Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՄԱՀԱՑԵԼ Է ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԵԼ Է ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր` 72 տարեկան հասակում, վախճանվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի  դերասան, ասմունքող ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում կերտել է շուրջ երկու տասնյակ դերեր, որոնցից են` Սարո` «Անուշ», Բոբբի` «Գիշերային պատմություն», Նարեկ` «Մենք, նրանք եւ մյուսները», Ռիչմոնդ` «Ռիչարդ երրորդ», Էդվարդ թագավոր` «Կարմիր եւ սպիտակ վարդերի պատերազմը», Նեսսի` «Կոտորածն մանկանց» եւ այլն: Մասնակցել է բազմաթիվ հեռուստաներկայացումների, խաղացել մոտ 20 դեր` Սարոյան` «Հայը եւ հայը», Գուլոյան` «Սպիտակ դրոշներ», Հուրոնց` «Շաբաթվա ութերորդ օրը», Բաբբի` «Խենթացած մի գնա» եւ այլն: Հանդես է եկել ռադիոբեմադրություններում` Թեհլերյան` «Ոտքի, դատարանն է գալիս», Հեղինակ` «Խմբապետ Շավարշ», Չոլո` «Ռանչպարների կանչը» եւ այլն: Նրա ստեղծագործության գագաթը Դավթի կերպավորումն էր` «Սասնա ծռեր» ազգային էպոսի ռադիոբեմադրության մեջ: Կյանքի վերջին տարիներին եղել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում: Եղել է ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության արվեստի գործերի վարչության պետը: 2007թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Ա. Հարությունյանին հոգեհարազատ էր հայ պոեզիան: Նա յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել Եղիշե Չարենցին, Հովհաննես Թումանյանին, Համո Սահյանին, Պարույր Սեւակին, Վահագն Դավթյանին, Գեւորգ Էմինին:

Անդրանիկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-20:00, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ