Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. «ՀԱՍԿԱՆՈԻՄ ԵՄ ՁԵՐ ՑԱՍՈԻՄԸ, ՔԱՆԻ ՈՐ ԵՍ ԷԼ ԸՆՏԱՆԻՔ ՈԻՆԵՄ»

Արխիվ 12-16

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. «ՀԱՍԿԱՆՈԻՄ ԵՄ ՁԵՐ ՑԱՍՈԻՄԸ, ՔԱՆԻ ՈՐ ԵՍ ԷԼ ԸՆՏԱՆԻՔ ՈԻՆԵՄ»

 

Շիրակի մարզի դատախազության դիմաց   գյումրեցիների բողոքի ակցիան շարունակվում է: ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանը ակցիայի մասնակիցների պահանջով   դուրս եկավ դատախազության շենքից եւ պատասխանեց ակցիայի մասնակիցների միակ պահանջին`  Ավետիսյան ընտանիքի սպանության համար մեղադրվող Պերմյակովին դատել ՀՀ դատարանում:

ՀՀ  գլխավոր դատախազն ասաց, որ ինքը հասկանում է հավաքվածների ցասումը, քանի որ ընտանիք ունի. «Էդ սրիկան կկրի իր պատիժը օրենքի ամբողջ խստությամբ: Բայց այն, ինչ դուք ուզում եք, կարող ենք հասնել իրավական  ճանապարհով»:

Պրն Կոստանյանի խոսքով` հարուցված է երկու  քրեական գոր հայ եւ ռուս իրավապահների կողմից: «Մեր քննիչները  հիմա ռուսական  ռազմաբազայում են»,-ասաց Կոստանյանը:

Ի դեպ,  Շիրակի մարզի դատախազության  մոտ հավաքվածներին է միացել նաեւ «Ժառանգություն» խմբակցության ամերիկայում վերջերս ուսուցանած պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով փորձում էր Գեւորգ Կոստանյանի հետ վեճ սարքել մի քանի զուտ իրավական հարցերի շուրջ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ