Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ. «ԴԱ ԷԼ ԻՆՉԻ՞ Է ԱՐԺԱՆԻ, ԵԹԵ ՈՉ ՄԱՀԱՊԱՏԺԻ»

Արխիվ 12-16

ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ.

«ԴԱ ԷԼ ԻՆՉԻ՞ Է ԱՐԺԱՆԻ, ԵԹԵ ՈՉ ՄԱՀԱՊԱՏԺԻ»


Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ցավով անդրադարձավ եւ դատապարտեց օրերս Գյումրիում ռուս ժամկետային զինծառայողի կողմից տեղի ունեցած ոճրագործությանը. «Ճիվաղային այդ ոճիրը ո՞վ չի դատապարտի, դա ցավ է: Մեր իրավաբաններին, հետաքննիչներին ուղղակի ստիպում ենք, պահանջում ու հավատով լցվում, որ նրանք պիտի ճշմարտությունը վեր հանեն եւ հավուր պատշաճի պատժեն նրան: Ցավոք, Հայաստանում մահապատիժը, գնդակահարությունը հանեցին, իսկ դա էլ ինչի՞ է արժանի, եթե ոչ` միայն մահապատժի: Մի խոսքով, այն երկիրը թող դատի դրան, որն ունի գերագույն պատիժ: Ի՞նչ իմանանք` այդ մարդը մենակ է կատարել այդ ոճրագործությունը, թե մի քանի հոգով են եղել, այդ հարցը պիտի պարզվի եւ անպայման պիտի պատժվեն նաեւ զորակայանի հրամանատարները, այն անմիջական ղեկավարները, որոնք չեն կարողացել  զորակայանի կյանքը կարգավորել»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ