Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՎՍՏԱՀ ՉԵՄ,ՈՐ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՄԻԱՅՆԱԿ Է ԳՈՐԾԵԼ»

Արխիվ 12-16

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՎՍՏԱՀ ՉԵՄ,ՈՐ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ

ՄԻԱՅՆԱԿ Է ԳՈՐԾԵԼ»

 

«Ես վստահ չեմ, որ   Պերմյակովն է  միայն   մեղավոր  Ավետիսյան ընտանիքի սպանության համար, եւ նա  գործել է միայնակ: Դեռեւս ոչ մի ապացույց չկա, որ նա իրոք մենակ է  գործել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Տիկին Ալավերդյանի խոսքով`եթե զինվորը  առանց թույլտվության զենքով  դուրս է եկել 102-րդ ռազմաբազայից, ապա  ռուսական կողմը պետք  է այդ մասին տեղյակ պահեր իրավապահներին:   «Սա հստակ դասալքություն չէ, քանի որ   նման բացատրություն չկա, եւ Պերմյակովն էլ նման բան չի ասել»,- ասաց ՀԿ-ի նախագահը:

Նրա խոսքով` մեն այս օրերին պետք է նշեինք Բաքվի ջարդերի 25-ամյակը,  բայց  մինչ այսօր մենք շոկային վիճակում ենք:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ