Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՌՆԵԼ ԴԱՐՁՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ»

Արխիվ 12-16

«ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՌՆԵԼ ԴԱՐՁՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ»


«Գյումրեցիները տեսել են, թե ես որտեղ եմ եղել բոլոր նմանատպ դեպքերի ժամանակ եւ ինչ եմ արել, գյումրեցիները դա շատ լավ գիտեն»,- iravunk.com-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, ինչ կաներ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, եթե ինքը լիներ քաղաքապետ ասաց անձամբ պարոն Ղուկասյանը:

Անդրադառնալով երկու օր տեղացող ցույցերին Գյումրիի նախկին քաղաքապետը ասաց.

 

- Ես հուսով եմ, որ թուլացելէ այդ լարվածությունը, որովհետեւ մեր խոսքը մեծ արժեք ունի այս քաղաքում: Մարդկանց ռազմաբազայի, դեսպանատան վրա տանելը, հայ-ռուսական այս բարեկամությունը խառնելը, դա միայն դրսի ուժերի սարքածն է: Նրանք ուզում են Հայաստանը խառնել, դարձնել Ուկրաինա: Իսկ այդպիսի մարդկանց պետք է հասարակությունից դուրս շպրտել, որպեսզի մեր երիտասարդներին չտանեն կործանման: Դրանից ի՞նչ օգուտ կքաղենք: Իսկ ինչ վերաբերում է այդ ոճրագործին, մենք պետք է հետեւողական լինենք, որ ՌԴ-ում այդ ոճրագործին կամ ցմահ տան կամ գնդակահարեն, բայց ոչ թե երկիրը իրար խառնելու հաշվին:


Հարցին, արդյո՞ք ինքը Գյումրիի ներկայիս քաղաքապետի պես կվարվեր, եւ ողբերգությունից երեք օր անց միայն կժամաներ, Ղուկասյանը ասաց.

 

- Ես չեմ ուզում այդ մարդու հետ կապված որեւէ մեկնաբանություն անել:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ