Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԹՈԻՐՔԱԳԵՏ. «ԱԼԻԵՎ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈԻՆԻ»

Արխիվ 12-16

ԹՈԻՐՔԱԳԵՏ. «ԱԼԻԵՎ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ ՍԵՅՐԱՆ

ՕՀԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈԻՆԻ»

 

Թուրքագետ Արիստակես Սիմավորյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի`Չաննաքքալեի ճակատամարտն ապրիլի 24-ին նշելու նախաձեռնությանը, ասաց, որ կանխատեսելի էր  նման հայտարարությունը:

Ըստ թուրքագետի` այդ հայտարարությամբ Անկարան կփորձի շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից, փորձել խոչընդոտել Հայաստանում տեղի ունենալիք միջոցառումները: «Թուրքիան այս հայտարարությամբ մեզ համար նոր ճակատ բացեց: Պետք է մեր եւ սփյուռքի ինտելեկտուալ ռեսուրսները համախմբել, որոշակի բացատրական աշխատանք տանել` թույլ չտալու, որ  այդ միջոցառումը մեծ արձագանք ունենա»,- ասաց պրն Սիմավորյանը:

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման մասին  խոսելիս էլ թուրքագետն ասաց, որ այդ հանդիպումը չպետք է կապել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի  այն հայտարարության հետ, թե հայկական կողմը կարող է որոշ դեպքերում նախահարձակ լինել թշնամու վրա: «Այս հանդիպման ընթացքում չեմ կարծում թե քննարկված լինի  Սեյրան Օհանյանի հայտարարությունը: Ռազմական ոլորտում ինչ-ինչ դրույթների հստակեցման հարց կար, ինչպես նաեւ էներգետիկ ծրագրերի քննարկում»,- ասաց մե զրուցակիցը, ապա հավելեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների այս հանդիպումը պետք է Հայոց ցեղասպանության համատեքստում դիտարկել: Ըստ Ա. Սիմավորյանի հիմա Բելգիայի, Հոլանդիայի  ադրբեջանական, թուրքական համայնքների միջեւ ռազմավարական որոշակի նպատակներ են հստակեցվում: Բացի այդ` Եվրոպայում կփորձեն ադրբեջանական ու թուրքական համայնքները խոչընդոտել Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ