Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱՆՎԱՆԻ ՌԵԺԻՍՈՐ ՅՈՒՐԻ ԷԼՈՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱՆՎԱՆԻ ՌԵԺԻՍՈՐ ՅՈՒՐԻ ԷԼՈՅԱՆԸ

 

Ծանր հիվանդությունից հետո` 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր , 
մանկավարժ, դերասան ՅՈՒՐԻ ԷԼՈՅԱՆԸ:

Անվանի ռեժիսորը բազմաթիվ բեմականացումների հեղինակ էր: Առանձնակի արժեք ունեն նրա հեռուստաթատրոնի մի շարք բեմադրությունները` Ե .  Շվարց , «Երկու թխկի» (կենդանի եթեր), Ա . Պետրոսյան ,«Աբգար դպիր Թոխաթեցին», Վ. Սարոյան , «Մարդկային կատակերգություն», Ա.Չեխով, «Հիվանդասենյակ N 16» (վերջին երկուսի բեմականացումը կատարել է նա),Կ. Չապեկ, «Ինչպես է բեմադրվում պիեսը», է. դե Ֆիլիպո, «Տրոմբոնահարը», Կ. Խոդիկյան, «Դար­պասներ»:

Ռեժիսորը 15-ից ավելի ներկայացումներ է իրականացրել ռադիոթատրոնում: էլոյանը հեռուստատեսային թատրոն բերեց ինքնատիպ, թարմ, մետաֆորիկ ռեժիսորական մտածողություն եւ հնարքներ` իր մնայուն հետքը թողնելով արվեստի եւ տեխնիկայի այդ բնագավառում: էլոյանի ուսանողների մասնակցությամբ բեմադրություններից ժամանակին մեծ աղմուկ են հանել Սերվանտեսի եւ ժակ Պրեւերի նույնանուն «Հրաշքների թատրոն» գործերը: Նա առաջին անգամ Երեւանում` «Ռոսիա» կինոթատրոնում, հիմնադրել է «Սրճարան-թատրոն»:
էլոյանը հավատում էր, որ ժամանակակից թատրոնն այսօր կարիք ունի դերասանական
անհատականությունների, նա գտնում էր, որ թատրոնը պետք է հենվի դերասանական արվեստի վրա: Էլոյանը լի էր հավատով եւ երազանքներ էր փայփայում` հայ թատրոնի համար լավագույն ապագա ակնկալելով:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ