Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ.ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ.ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


 

Այսօր՝ հունվարի 16-ին, Ծաղկաձորում ընթացող դահուկավազքի ՀՀ առաջնությանը տղամարդիկ պայքարել են 10 կմ, իսկ կանայք`5 կմ դասական ոճում: 10 կմ դասական ոճում տղամարդկանց պայքարում առաջին տեղում Սերգեյ Միքայելյանն էր (ԲԿՄԱ-Աշոցք), երկրորդում՝ Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ երրորդում՝ Միքայել Միքայելյանը (Աշոցք):  5 կմ դասական ոճում կանանց պայքարում առաջին տեղը գրավել է Աննա Մխիթարյանը (Գյումրի), 2-րդ տեղը զբաղեցրել է Կատյա Գալստյանը (Գյումրի), իսկ երրորդը՝ Լիլիթ Տոնոյանը (Գյումրի): Նշենք, որ երեկ՝ հունվարի 15-ին անցկացված 1100 մետր արագավազքի մրցումներում տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել Արթուր Եղոյանը (Աշոցք), երկրորդ տեղը զբաղեցրել է Արտուշ Մկրտչյանը (Գյումրի), իսկ երրորդը՝ Շավարշ Գասպարյանը: Կանանց պայքարում հաղթել է Աննա Մխիթարյանը (Գյումրի), 2-րդ տեղը զբաղեցրել է Կատյա Գալստյանը (Գյումրի), իսկ երրորդը՝ Լիլիթ Տոնոյանը (Գյումրի): Տեղեկատվությունը՝ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ