Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

"ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ"

Արխիվ 12-16

"ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԵՐՏ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ"


Գյումրիում տեղի ունեցած ընտանեկան մեծ ողբերգության վերաբերյալ ու մեղավորներին բացահայտելու ուղղությամբ, թե ինչպիսի արձագանքներ կան ռուս գործընկերներից, երեկ ՀՀ կառավարության այս տարվա անդրանիկ նիստից հետո լրագրողներս հետաքրքրվեցինք ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ. "Իմ հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ եղել է հենց դեպքի օրը: Այն, ինչ որ քննարկել ենք, հրապարակված է: Նախ` ցավակցություն է եղել, ապա պատրաստակամություն` ամեն ինչին աջակցելու": Անդրադառնալով` Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրված Գյումրիի ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրին` պարոն փոխնախարարը շեշտեց. "Ըստ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքված ռազմաբազայի մասին պայմանագրի, եթե ՌԴ-ի ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը կատարել է հանցագործություն ռազմաբազայի տարածքից դուրս, դա հայկական իրավասության տակ է: Իսկ եթե դա կատարվել է իր տեղակայման տարածքում, ապա` ռուսական: Տվյալ դեպքում առկա է երկու տիպի հանցագործություն. մեկը ծանր հանցագործություն` սպանությունները, մյուսը`  ծառայության տարածքը ինքնակամ լքելը: Այնպես որ, այստեղ Ռուսաստանի ու Հայաստանի դատական մարմինների միջեւ պետք է լինի սերտ համագործակցություն":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ