Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

"ԻՄ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՀԱՅՏՆԵԼԸ ԿԼԻՆԻ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ"

Արխիվ 12-16

"ԻՄ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՀԱՅՏՆԵԼԸ ԿԼԻՆԻ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ"

Այս օրերին, երբ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված վիշտն ու ցավը կուրացրել է շատերին, այս ու այն կողմ մեղավորներ են փնտրում ամենքը: Մեղադրանքներից ու քննադատություններից զերծ չմնաց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, ում լռությունը նյարդայնացրել էր շատերին:
Երեկ կառավարության նիստից հետո, այնուամենայնիվ, վերջապես խոսեց ՄԻՊ-ը` անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ միակ կասկածյալ ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի քննության գործընթացին. "Եղած տեղեկատվությամբ կարող եմ ասել` մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջպետական պայմանագրով եւ այսօրվա մեր օրենսդրությամբ սպանության գործի քննությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ մենք ակնկալում են, ինչպես խոստացավ ՀՀ դատախազը, որ քննությունը եւ հետագա դատավարության ընթացքը տեղի կունենա Հայաստանում, ու այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ իրավապահ համակարգի կողմից": Ինչ վերաբերում է տարածված հիստերիային` հայկական, թե ռուսական կողմը պետք է քննությունն իրականացնի, Կ. Անդրեասյանը նկատեց. "Հենց նույն հայ-ռուսական միջպետական պայմանագրի առաջին հոդվածի համաձայն` այժմ կասկածյալը գտնվում է ՀՀ տարածքում եւ արտահանձման մասին խոսք չկա: Խոսքը փոխանցման մասին է, եւ կարծում եմ` ՀՀ գլխավոր դատախազութունը գրավոր կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի մնացած գործընթացները լինեն այնպես, ինչպես հարկն է": ՄԻՊ-ին ուղղված մեղադրանքներին էլ ի պատասխան` հավելեց. "Կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց կարող եմ նաեւ ասել, որ այս պահի դրությամբ մեր իրավասությունների շրջանակում չի արվել որեւէ գործողություն կամ անգործություն, որը պետք է արվեր ըստ օրենքի: Միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այս պահին դեռեւս օրենքի խախտում մենք չենք արձանագրել: Թեպետ բոլորս էլ ունենք մտահոգություններ, եւ եթե դրանք ճիշտ ձեւով չփարատվեն, դա կարող է դիտվել մարդու իրավունքների խախտում: Իսկ այդ ժամանակ դուք կարող եք տեսնել մեր հայտարարությունը եւ մեր պաշտոնական գնահատականները: Չնայած այն աշխատանքը, որ մենք այստեղ կանգնած անում ենք, սա էլ գնահատական է մեր ինստիտուտի եւ իմ կողմից, որը նույնպես մեր աշխատանքի մի մասն է": Իսկ վերջում դեպքի հետ կապված քաղաքական շահարկումների մասին խոսելով` պարոն Անդրեասյանն անկեղծացավ. "Սրանք քաղաքական գործընթանցեր են, որոնց մասին ես տեղյակ չեմ, եւ իմ կողմից նույնիսկ կարծիքներ հայտնելը կլինի սպեկուլյացիա, քանի որ չունեմ տեղեկություններ, թե ինչ է կատարվում միջպետական հարաբերությունների մեջ":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ