Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

"ԱՅԴ "ԵԿԵՂԵՑԻ" ԿՈՉՎԱԾՆԵՐԸ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՆ` ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿՐՈՒՄ"

Արխիվ 12-16

"ԱՅԴ "ԵԿԵՂԵՑԻ" ԿՈՉՎԱԾՆԵՐԸ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՆ` ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿՐՈՒՄ"

"Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի" տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ հայտարարել եւ ապացուցել էր, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների վեցհոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած ՌԴ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, "Հույս, հավատ, սեր" խարիզմատիկ եկեղեցու հոգեւոր հովիվ է: Ավելին` նշել է, որ հենց այս "եկեղեցուն" պատկանող անձինք կարող են նաեւ աչքի ընկնել հոգեկան շեղումներով, բռնությամբ ու դաժանությամբ: Այս մասին եւս մի քանի ուշագրավ տեղեկություններ հաղորդեց պարոն Ամարյանը` "Իրավունքի" հետ զրույցում:
-Այս ամենից հետո, ըստ Ձեզ, օրհասական չի՞ դառնում որոշ աղանդավորական շարժումների կասեցումը Հայաստանում:
- Մենք դիմել ենք մեկին փակելու հարցով: Ավետարանչական ընկերակցությունը փակելու գործընթացը գտնվում է Արդադատության նախարարության վարչական վարույթում, բայց, չգիտես ինչու, մտավախություն կա, որ դա ընդհանրապես արձագանք չի ունենալու: Օրինակ, հունվարի 26-ին կլինի "Ավետարանական եկեղեցու նախկին հովիվն ընդդեմ իր եկեղեցու" դատական գործընթացի վճիռը: Բայց ի՞նչ են ասում` դուրներդ չի գալիս այս եկեղեցին, դիմե՛ք Ամերիկայի գլխամասին ու դատեք: Այսինքն` այդ եկեղեցի կոչվածները, ստացվում է, ինչ ուզում են` կարող են անել, բայց պատասխանատվություն ոչ ոք չի կրում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, որ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության միակ կասկածյալի` Վալերի Պերմյակովի հայրը խարիզմատիկ եկեղեցու հովիվ է, սա նշանակում է, որ այդ եկեղեցիներն ընդհանրապես հսկողությունից բաց ենք թողել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ