Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

"ՖՈԼԱԹԹՈՒՆ ԱԶԴՈՒՄ Է ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ"

Արխիվ 12-16

"ՖՈԼԱԹԹՈՒՆ ԱԶԴՈՒՄ Է
ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ"


Ցորենի ալյուրի հարստացման դրական եւ բացասական կողմերի մասին զրուցեցինք նաեւ բժիշկ-սննդաբան ՀԱՅԿԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.
-Ես չեմ ասում, որ խառնեն` վնաս կտա, բայց մի բան հաստատ գիտեմ, որ այդ հավելումները բացարձակապես չեն կարող օգտակար լինել: Ես անչափ զարմացած եմ, որ այսքան պարզ երեւույթը այսքան դժվար է ընկալվում մեր հասարակության կողմից: Այստեղ հարցը վնաս տալ-չտալը չէ. վնասը տալիս է անգամ սպիտակ բարձր տեսակի ալյուրից պատրաստված վերմիշել-մակարոնը, որի օգտագործումից կտրուկ ընկնում է իմունային համակարգը: Ալյուրին խառնվող կոշտ հավելանյութերը չեն կարող օրգանիզմում արագ վերամշակվել: Խոսում են այլուրին խառը վիտամիններ ավելացնելու մասին, երբ օրգանիզմը միշտ չէ, որ կարողանում է օգտվել ներմուծվող վիտամիններից: Օրգանիզմը վիտամիններ կարողանում է ընդունել միայն այն դեպքում, երբ միկրոֆլորայի միջոցով այն վերամշակվում է: Դե պատկերացրեք, որ վիտամինների հետ միաժամանակ ավելացվեն նաեւ երկաթ եւ այլ հավելումներ: Ինչքան էլ արդարանան, որ ցորենի ալյուրի հարստացումն անվտանգ է օրգանիզմի համար, միեւնույն է` դրանով հարցը չի լուծվում:
- Բայց ԱՆ փոխնախարարը պնդում է. "Ալյուրի հարստացումը երկաթով եւ ֆոլաթթվով կնվազեցնի արատավոր ծնունդների թիվը":
- Ես էլ հակառակն եմ ասում` չի նվազեցնի, այլ կշատացնի. երեխայի իմուն համակարգի անկումը տեղի կունենա էլ ավելի շատ: Ֆոլաթթվի "ինստրուկցիայի" մեջ գրված է, որ այն ամբուլատոր պայմաններում տեղամասի բժիշկը, մանկաբույժն իրավունք չունի երեխաներին տալու, ֆոլաթթուն թույլատրելի է միայն արյան քաղցկեղով հիվանդին, այն էլ` ստացիոնար պայմաններում տալու համար: Ֆոլաթթուն ազդում է ժառանգականության վրա. կամ խեղված երեխաներ են ծնվում, կամ, ընդհանրապես, չբերություն է առաջ գալիս: Մարդն իր առողջությունը կարող է պահպանել նաեւ առանց արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ պարունակող հաց ուտելու:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ