Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԶԱՆԳԵԼ Է ՏՂԱՅԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԶԱՆԳԵԼ Է ՏՂԱՅԻՆ

Նախօրեին հերթական ինքնասպանության դեպք է գրանցվել Առինջ գյուղում: 80-ամյա բնակիչ Ասքանազ Մանուկյանը ինքնասպանություն է գործել տանը կից ավտոտնակի տանիքից պարանով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ձախ այտին առկա է եղել արյան հետք, որը բնորոշ է նախկին վերքը վնասվելուն: Թե ինչն է 80-ամյա ծերունու ինքնասպանության պատճառը, փորձեցինք պարզել Առինջ գյուղի գյուղապետ Գագիկ Սարգսյանից, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.
- Ես անձամբ ճանաչել եմ այդ մարդուն, շփվել եմ հետը, շատ հանգիստ, ամենակարեւորը առողջ պապիկ էր: Այդ տարիքում նույնիսկ աշխատում էր` որպես պահակ: Զարմացած ենք կատարվածից, երբեւէ չի բողոքել կյանքից: Ընդհակառակը` դեպքից տասնհինգ րոպե առաջ զանգել է տղային եւ ասել, որ շուտ տուն գա, իբրեւ թե, մարդ է իրեն սպասում: Տղան եկել տեսել է մարդ չկա, սկսել է փնտրել հորը եւ արդյունքում հայտնաբերել է կախված:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ