Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

16 - 22 ՀՈՒՆՎԱՐ

Արխիվ 12-16

16 - 22 ՀՈՒՆՎԱՐ



ԽՈՅ- Ղեկավարությունը ձեզ շատ կծանրաբեռնի, այնպես որ, այդ օրերի համար որեւէ լուրջ գործ մի ծրագրեք: Կանայք կստանան բազմաթիվ գործնական առաջարկներ, բայց դրանք լուրջ չեն լինի: Տղամարդիկ կհաստատեն ռոմանտիկ ծանոթություններ, որոնք եւս լուրջ չեն լինի:

ՑՈՒԼ- Չի բացառվում, որ կլինեն հետաքրքիր գործնական առաջարկներ, բայց մի շտապեք դրանք ընդունել:  Տղամարդիկ ստիպված կլինեն շատ ծախսեր կատարել, հատկապես կանանց համար: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք բավարարել հարազատների խնդրանքները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթը այս կամ այն կերպ կապված կլինի գումարի հետ: Հատկապես ֆինանսական խնդիրներ կառաջանան տղամարդկանց մոտ. ծախսերը եկամուտներից անհամեմատ շատ կլինեն: Կանայք կցանկանան հարստացնել իրենց զգեստապահարանը, բայց ի վիճակի չեն լինի շքեղ զգեստներ գնելու: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք լուծել նաեւ ծանոթների ֆինանսական խնդիրները:

ԽԵՑԳԵՏԻՆ- Դուք լուրջ գործողություններ ձեռնարկելու տրամադրություն չեք ունենա, քանի որ ձեզ կհիշեցնեն հին պարտքերի, բացթողումների մասին: Այս շաբաթը հարուստ կլինի միստիկական զուգադիպություններով եւ ճակատագրական պատահականություններով: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց:   

ԱՌՅՈՒԾ-
Շաբաթվա առաջին կեսը հարուստ կլինի անսպասելի իրադարձություններով եւ անակնկալներով: Այդ օրերի համար որեւէ լուրջ գործ մի ծրագրեք: Ցավոք, ղեկավարությունը ձեր նկատմամբ վատ տրամադրված կլինի, ուստի խուսափեք նրանցից որեւէ բան պահանջելուց:    

ԿՈՒՅՍ- Կանանց համար այս շաբաթը հաջող չի լինի, միայն ընտանեկան գործերում ամեն ինչ հարթ կընթանա: Այնպես որ, որեւէ լուրջ գործ մի ծրագրեք, քանի որ ամեն ինչ կախված է լինելու տղամարդու ցանկությունից: Մի վիճեք ամուսնու հետ: Տղամարդիկ ստիպված կլինեն ամեն ինչ անել ինքնուրույն:

ԿՇԵՌՔ-
Այս շաբաթ դուք կարող եք աշխատավայրում հաջողության հասնել, իսկ եթե մտածում եք արտերկրում աշխատանքի մասին, ապա այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրեք: Բայց լավ կլինի զբաղվել աշխատանքով, քանի որ այդ օրերին կարող եք հաջողության ու բարձունքի հասնել:                

ԿԱՐԻՃ-
Հենց այս շաբաթ կպահանջեն վերադարձնել պարտքերը: Խորհուրդ չի տրվում նոր գործեր ձեռնարկել, զբաղվել ֆինանսական հարցեր լուծելով եւ հարաբերություններ պարզելով: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ, զգույշ եղեք ղեկի մոտ:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Այս շաբաթ առաջին պլան կմղվեն փոխհարաբերությունները ինչպես գործընկերների, այնպես էլ բարեկամների հետ: Չեն բացառվում վեճերը թե՜ տանը, թե՜ աշխատավայրում, որոնց պատճառը կլինեն ֆինանսները: Ընդհանրապես ուշադիր եղեք ձեր արտահայտությունների նկատմամբ:       

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթը հարուստ կլինի ընտանեկան հոգսերով, որոնք ստիպված կլինեք ինքներդ լուծել: Շաբաթը նվիրեք տնային տնտեսությանը, քանի որ ո՜չ անձնական, ո՜չ կարիերայի հարցերում հաջողություն չեք ունենա: Խուսափեք ռոմանտիկ արկածներից:

ՋՐՀՈՍ-
Շաբաթվա սկզբին կհասնեք մեծ բարձունքի, կլինեք հանրաճանաչ, որին կհետեւեն հաջողությունը, փողը, խոստումնալից առաջարկությունները եւ, իհարկե, երկրպագուները: Իհարկե, կարող եք դուք ուրախ ժամանակ անցկացնել ակումբներում եւ կազինոներում, կամ սիրելիի անկողնում, բայց զբաղվեք կարեւոր հարցեր լուծելով:

ՁԿՆԵՐ- Շրջապատի մարդիկ ձեր նկատմամբ շատ պահանջկոտ կլինեն եւ ձեզ կզրկեն նույնիսկ փոքր ուրախություններից: Իմաստ չունի ղեկավարությունից որեւէ բան խնդրել: Եթե նույնիսկ ձեր կարծիքով գործերը այնքան էլ վատ չեն ընթանում, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում զերծ մնալ լուրջ քայլեր ձեռնարկելուց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ